Իրանը ԱՄՆ-ին 7 պայման է առաջադրել է Հորմուզի նեղուցը բացելու համար

https://arm.sputniknews.ru/20260912/irany-amn-in-7-pajman-e-arajadrel-e-hvormuzi-neghucy-bacelu-hamar-106781713.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204427_171:0:2902:2048_1920x0_80_0_0_2fc556288dcbf1936891d162e2f42980.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ամն

հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ամն

Բաժանորդագրվել

Հորմուզի նեղուցը բաց չի լինի մինչև առաջադրված պայմանների կատարումը։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբեր – Sputnik. Իրանական կողմը ԱՄՆ-ին ուղերձ է փոխանցել, որը ներառում է Հորմուզի նեղուցը բացելու յոթ պայման։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ սեպտեմբերի 14-ին Օմանում նախատեսվում է հանդիպում՝ Իրաքի և Պարսից ծոցի երկրների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվելու են Հորմուզի նեղուցով առևտրային նավագնացության անվտանգ երթուղիների հարցերը։

«Իրանը միջնորդների միջոցով ամերիկյան կողմին ներկայացրել է Հորմուզի նեղուցը բացելու յոթ պայման։ Եվ քանի դեռ Իրանի բարձրագույն պաշտոնյաների կողմից հաստատված այդ յոթ պայմանները չեն կատարվել, Հորմուզի նեղուցը փակ կմնա», — գործակալությանը հայտնել է աղբյուրը։

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին Թեհրանը պատասխանել է իր հերթին հարվածներով։ Հունիսի կեսերին Իրանը և ԱՄՆ-ը ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն հետագայում կողմերը կրկին փոխանակվել են հարվածներով։ Հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված։

Հորմուզի նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար․ այդտեղով են անցնում նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարումների մեծ ծավալներ։ Հակամարտության սրման պատճառով նեղուցով առևտրային նավերի երթևեկությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով բազմաթիվ երկրներում վառելիքի գները բարձրացել են։

ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցում կրճատել է լցանավերի ռազմական ուղեկցումը

Leave a comment