«Թուրքիան և Ադրբեջանը չեն ցանկանում, որ տրանզիտից Հայաստանը մեծ գումարներ ստանա»․ Թաթուլ Հակոբյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.․ «Տպավորություն կա, որ Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված չեն, բացի TRIPP-ի 42 կիլոմետրամոց հատվածը, օգտվել հայաստանյան երկաթուղային ցանցի այլ, մասնավորապես Երասխ-Ախուրիկ հատվածից:
     Ինչպես հայտնի է, Թուրքիան կառուցում է Կարս-Արալըխ-Նախիջևան 226 կիլոմետր երկարությամբ երկաթուղային հատվածը:
     Թուրքերի և ադրբեջանցիների դիրքորոշումը կարելի է բացատրել երկու հանգամանքով.
     ա/ նրանք չեն ցանկանում, որ տրանզիտից Հայաստանը մեծ գումարներ ստանա,
     բ/ նրանք չեն ցանկանում օգտվել Երասխ-Ախուրիկ հատվածից, քանի որ այն փաստացի ռուսների վերահսկողության տակ է»:

Leave a comment