300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին՝ մասնակցելու COP17-ի աշխատանքներին


Ավելի քան 300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին։ Նրանք 14 օր շարունակ կմասնակցեն COP17-ի աշխատանքներին՝ ցուցահանդեսի կանաչ գոտում հյուրերին ներկայացնելով ոչ միայն Հայաստանի կենսաբազմազանությունը, այլև բուհերը։


Նախաձեռնության նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ հայաստանյան բուհերը կկարողանան ակտիվորեն ներգրավվել COP17-ի գործընթացներին։


Ծրագիրը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը նախագահում է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը։


Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան

Դիտումների քանակ5

Leave a comment