ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Փետրվարի 13-ին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը կկատարի նորապսակների օրհնության կարգ:
Արարողությունից հետո եկեղեցու շրջափակում կվառվի տոնական խարույկը` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։