Որպես անհետ կորած որոնվող 15–ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է

Բաժանորդագրվել

Անի Գևորգյանը հայտնաբերվել է Բյուրեղավանի հասցեներից մեկում։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 11-ին հաղորդվել էր ստացվել, որ 2011 թվականին ծնված Անի Գևորգյանը երեկոյան Արտաշատում գտնվող իրենց տնից դուրս է եկել ու չի վերադարձել։

«Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և Կոտայքի ու Արտաշատի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում Անի Գևորգյանը Բյուրեղավանի հասցեներից մեկում հայտնաբերվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Leave a comment