Որպես անհետ կորած որոնվող կնոջ դին հայտնաբերվել է Արևիկ գյուղի լճերում
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 21։20-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Արևիկ գյուղի լճերում դի կա։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, փրկարարները դուրս են բերել մարմինը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մահացածը որպես անհետ կորած որոնվում էր։