https://arm.sputniknews.ru/20260912/karen-khachanvovy-partvel-e-us-open-i-kisaezrapakichum-sakajn-vastakel-e-145-mln-dvolar-106767431.html
Կարեն Խաչանովը պարտվել է US Open-ի կիսաեզրափակիչում, սակայն վաստակել է 1,45 մլն դոլար
Կարեն Խաչանովը պարտվել է US Open-ի կիսաեզրափակիչում, սակայն վաստակել է 1,45 մլն դոլար
Sputnik Արմենիա
Անհաջող շարքից հետո Խաչանովը շատ համոզիչ խաղ է ցուցադրել US Open-ում՝ հաղթելով աշխարհի 4-րդ ռակետ Օգե-Ալյասիմին և արդյունքում հասնելով կիսաեզրափակիչ: 12.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-12T12:30+0400
2026-09-12T12:30+0400
2026-09-12T12:30+0400
կարեն խաչանով
թենիս
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/04/73008675_0:68:1600:969_1920x0_80_0_0_d1be4e8eef046de93e9dcf16cb1414e3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը թենիսի ԱՄՆ բաց առաջնության՝ US Open-ի կիսաեզրափակիչում պարտվել է Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևին (3:6, 6:7, 6:7)։Առաջին սեթի կեսին Կարենը թույլ է տվել մատուցման սխալ, ինչի հետևանքով մրցակիցը առավելություն է ստացել: Մյուս երկու սեթերը թենիսիստները հասցրել են թայ-բրեյքում, ընդ որում` երրորդ սեթի թայ-բրեյքում Խաչանովը հընթացս գրանցելով 3:0 հաշիվ` արդյունքում պարտվել է սեթը:Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել US Open-ի 1/8 եզրափակիչԽաչանովը երկար ժամանակ հաջող խաղ չէր ցուցադրում և պրոֆեսիոնալ թենիսիստների ATP-ի վարկանիշային աղյուսակում նահանջել էր 50-րդ հորիզոնական: Բայց այս մրցաշարի երկրորդ շրջանում նա հաղթելով աշխարհի 4-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օգե-Ալյասիմին` ի վերջո հասավ կիսաեզրափակիչ: Դրա շնորհիվ նա վարկանիշային աղյուսակում բարձրացել է 24 հորիզոնականով և այժմ 26-րդն է։Ավելի վաղ Խաչանովը երկու անգամ դուրս էր եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կիսաեզրափակիչ՝ 2022 թվականին ԱՄՆ-ի, 2023 թվականին` Ավստրալիայի բաց մրցաշարերում:Կարեն Խաչանովը չկարողացավ հաղթել «Masters» շարքի մրցաշարի եզրափակիչումՆշենք, որ US Open-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 108 մլն դոլար, որից 1,45 մլն դոլարը Խաչանովը կստանա կիսաեզրափակիչ դուրս գալու համար:
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/04/73008675_117:0:1538:1066_1920x0_80_0_0_78d296c316d2ee1c4503291f29eccf38.jpg.webp
կարեն խաչանով, թենիս, ամն
կարեն խաչանով, թենիս, ամն
Անհաջող շարքից հետո Խաչանովը շատ համոզիչ խաղ է ցուցադրել US Open-ում՝ հաղթելով աշխարհի 4-րդ ռակետ Օգե-Ալյասիմին և արդյունքում հասնելով կիսաեզրափակիչ:
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը թենիսի ԱՄՆ բաց առաջնության՝ US Open-ի կիսաեզրափակիչում պարտվել է Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևին (3:6, 6:7, 6:7)։
Առաջին սեթի կեսին Կարենը թույլ է տվել մատուցման սխալ, ինչի հետևանքով մրցակիցը առավելություն է ստացել: Մյուս երկու սեթերը թենիսիստները հասցրել են թայ-բրեյքում, ընդ որում` երրորդ սեթի թայ-բրեյքում Խաչանովը հընթացս գրանցելով 3:0 հաշիվ` արդյունքում պարտվել է սեթը:
Խաչանովը երկար ժամանակ հաջող խաղ չէր ցուցադրում և պրոֆեսիոնալ թենիսիստների ATP-ի վարկանիշային աղյուսակում նահանջել էր 50-րդ հորիզոնական: Բայց այս մրցաշարի երկրորդ շրջանում նա հաղթելով աշխարհի 4-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օգե-Ալյասիմին` ի վերջո հասավ կիսաեզրափակիչ: Դրա շնորհիվ նա վարկանիշային աղյուսակում բարձրացել է 24 հորիզոնականով և այժմ 26-րդն է։
Ավելի վաղ Խաչանովը երկու անգամ դուրս էր եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կիսաեզրափակիչ՝ 2022 թվականին ԱՄՆ-ի, 2023 թվականին` Ավստրալիայի բաց մրցաշարերում:
Նշենք, որ US Open-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 108 մլն դոլար, որից 1,45 մլն դոլարը Խաչանովը կստանա կիսաեզրափակիչ դուրս գալու համար: