ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նաագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է ՌԴ ռшզմաբազայի մնալու վարձավճարը բարձրացնել, եթե գազը թանկանա։
Factor TV-ի հետ զրույցում նա անդրադառնալով վարչապետի այն ակնարկին, որ գազի թանկացման դեպքում Հայաստանը ևս կարող է «թանկացնել» որոշ բաներ, Գաբրիելյանը հաստատել է, որ դա կարող է վերաբերել նաև ռազմաբազայի վարձավճարի բարձրացմանը. «Ինչո՞ւ ոչ։ Այո՛։ Իմ անձնական տեսակետը նաև դա է»։