«Հասմիկ Հակոբյան վերտառությամբ ոմն ուսապարկուհի որոշել է Վենսի` Ծիծեռնակաբերդ այցով «բոցեր» անել». Էլիզա Առաքելյան (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

Օգտատեր Էլիզա Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոմն ուսապարկուհի՝ Հասմիկ Հակոբյան վերտառությամբ, որոշել է Վենսի այցով «բոցեր» անել Ծիծեռնակաբերդի՝ բոլոր օրենքների խախտումով քանդված համալիրի մասին և հրապարակել է հետևյալ սրամիտ, այն է՝ ստրկամիտ գրառումը:
     Հատուկ քպական turkey-ների համար.
     Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, ԱՅՈ, դեռ քանդված է և ըստ ձեր թուրքահաճո քաղաքականության՝ մինչև Ապրիլի 24-ը քանդված էլ մնալու է, իսկ Ջեյ Դի Վենսն այցելել է քանդված համալիր, դժվարությամբ, բայց գտա կադրեր, քանի որ ձեր իշխանության անձնական օգտագործման լրատվականները հնարավորինս խուսափել են՝ քանդած և բախտի քմահաճույքին թողած սյուները ֆիքսելուց:

Վենսի և նրա կնոջ այցը Ծիծեռնակաբերդ

     Մյուս նկարում էլ տիկին Վենսը և նրա ամուսինը զննում են քանդված սյուները, որոնք, հավանաբար, խայտառակ քանդուքարափ վիճակում էլ կմնային՝ խայտառակ թափթփված շրջակայքով, եթե չլիներ անձամբ իմ կողմից բացահայտելն ու հանրայնացնելը:
     Սրանց սանձարձակ ու մանիպուլյատիվ վայրահաչոցին վերջ չկա»:

Վենսի և նրա կնոջ այցը Ծիծեռնակաբերդ

Leave a comment