Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը Ազգերի լիգայի նոր խաղարկության մեկնարկին ընդառաջ համատեղ ուղերձով դիմել են երկրպագուներին, հայտնում է armsport.am-ը։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ ազգային ընտրանին կարևոր մրցափուլի սկզբում է, որը փաստացի Եվրո-2028-ի ուղեգրի համար պայքարի մեկնարկն է. «Հավաքականի խաղերի հետևում ամիսների աշխատանք է, բայց այն ամբողջական է դառնում միայն երկրպագուների ներկայությամբ: Խաղերը հաղթում են ոչ միայն խաղադաշտում, այլ նաև տրիբունաներում»:
Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ասել է, որ թիմը պատրաստվում է լուրջ մրցակցության, և այս փուլում առանձնահատուկ կարևորում է երկրպագուների մասնակցությունն ու միասնական պայքարը. «Մենք լսում ենք և զգում ենք ձեր աջակցությունը»:
Ուղերձը եզրափակել է հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը՝ նշելով. «Հավաքականի խաղը հենց ձեզ համար է»:
Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականն առաջին հանդիպումները կանցկացնի սեփական հարկի տակ։ Սեպտեմբերի 25-ին մեր ընտրանին կմրցի Լատվիայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 28-ին կընդունի Չեռնոգորիայի ընտրանուն։