Հարվածել են Սաուդյան Արաբիայում գտնվող նավթատարին. Էներգետիկայի նախարարությունը հաստատել է

Բաժանորդագրվել

Հարձակումները տեղի են ունեցել սեպտեմբերի 10-ի առավոտյան։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հաստատել է, որ Արևելք-Արևմուտք նավթամուղի վրա մի քանի հարվածներ են եղել։

Նախարարությունը հայտնել է, որ կան տուժածներ։ Հարձակումները տեղի են ունեցել սեպտեմբերի 10-ի առավոտյան։ Լրացուցիչ մանրամասներ, այդ թվում՝ տուժածների թիվը և ենթակառուցվածքներին հասցված հնարավոր վնասը, դեռևս չեն հրապարակվել։

Ավելի վաղ CNN-ը, հղում անելով ԱՄՆ երկու պաշտոնյաների, հայտնել էր, որ խողովակաշարի վրա հարվածները հասցվել են Իրաքից արձակված անօդաչու թռչող սարքերով։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածներ են հասցվել խողովակաշարի մոտ գտնվող պոմպակայաններին։ Դեռևս հայտնի չէ, թե ով է կանգնած հարձակումների հետևում։

Leave a comment