Քաղաքականություն
11.09.2026 | 20:35
Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի նախագծման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին Բաքվում անցկացվող Ադրբեջան-Թուրքիա 5-րդ էներգետիկ համաժողովի ժամանակ հայտարարել է «Ազերէներջի» ԲԲԸ վարչության նախագահ Բաբա Ռզաևը։
Նրա խոսքով՝ Նախիջևանում «Ազերէներջիին» հատկացվել է տարածք՝ փոխակերպիչ ենթակայանի կառուցման համար, որը հետագայում կդառնա Ադրբեջանի և Թուրքիայի միջև էլեկտրաէներգիայի ուղղակի կապի հիմնական տարրերից մեկը։
««Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» (TRIPP) էներգետիկ բաղադրիչի իրականացումը հնարավորություն կտա Ադրբեջանի հիմնական էներգահամակարգը միացնել Նախիջևանի էներգահամակարգին և ձևավորել Թուրքիայի հետ էլեկտրաէներգետիկ կապի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքը։ Türkiye Elektrik İletim A.Ş. (TEİAŞ) ընկերության հետ մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն ինտերկոնեկտորի նախագծով»,- հայտարարել է Ռզաևը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի