Հին Պալմիրան Սիրիայի ամենահայտնի հնագիտական վայրերից մեկն է, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Ժամանակին հազարավոր զբոսաշրջիկներ էին այցելում՝ տեսնելու հին քաղաքի ավերակները, մոնումենտալ սյունաշարերն ու տաճարները։ Պատերազմը լուրջ վնասներ է հասցրել Պալմիրային. եզակի հուշարձանների մի մասը ավերվել կամ վնասվել է, 2015 թվականի մայիսին, երբ Պալմիրան գրավեց «Իսլամական պետությունը», հուշարձաններ թալանվեցին ու ոչնչացվեցին։ Ներկայումս քաղաքն ամբողջական ոչնչացման սպառնալիքի տակ է, իսկ զբոսաշրջային հոսքը գրեթե դադարել է։Կկարողանա՞ արդյոք Պալմիրան կրկին դառնալ Մերձավոր Արևելքի գլխավոր զբոսաշրջային կենտրոններից մեկը, մեծապես կախված կլինի վերականգնման տեմպերից, ենթակառուցվածքների զարգացումից և Սիրիայում անվտանգության հետ կապված իրավիճակից:
Պատմական սիրիական քաղաքը ձգտում է վերակենդանացնել զբոսաշրջությունը տարիներ տևած պատերազմից և ավերածություններից հետո։
Հին Պալմիրան Սիրիայի ամենահայտնի հնագիտական վայրերից մեկն է, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Ժամանակին հազարավոր զբոսաշրջիկներ էին այցելում՝ տեսնելու հին քաղաքի ավերակները, մոնումենտալ սյունաշարերն ու տաճարները։
Պատերազմը լուրջ վնասներ է հասցրել Պալմիրային. եզակի հուշարձանների մի մասը ավերվել կամ վնասվել է,
2015 թվականի մայիսին, երբ Պալմիրան գրավեց «Իսլամական պետությունը», հուշարձաններ թալանվեցին ու ոչնչացվեցին։ Ներկայումս քաղաքն ամբողջական ոչնչացման սպառնալիքի տակ է, իսկ զբոսաշրջային հոսքը գրեթե դադարել է։
Հնագույն քաղաքն աստիճանաբար փորձում է կյանք վերադառնալ․ ռուս մասնագետները մշակել են Պալմիրայի վերականգնման նախագիծը, սկսել են վերականգնել Պալմիրայի տարածքում իսլամական զինյալների կողմից ավերված Հաղթական կամարը: Մասնագետները գնահատում են պատմական օբյեկտների վիճակը, աշխատանքներ են տարվում հուշարձանների պահպանման և վերականգնման ուղղությամբ:
Կկարողանա՞ արդյոք Պալմիրան կրկին դառնալ Մերձավոր Արևելքի գլխավոր զբոսաշրջային կենտրոններից մեկը, մեծապես կախված կլինի վերականգնման տեմպերից, ենթակառուցվածքների զարգացումից և Սիրիայում անվտանգության հետ կապված իրավիճակից:
Պալմիրայում գտնվող Բելի հնագույն տաճարը՝ վերևից․ կառույցը վնասվել է «Իսլամական պետության» զինյալների կողմից։ 2015 թվականի օգոստոսի 30-ին նրանք փորձել էին պայթեցնել տաճարը, մեծ վնասներ էին հասցրել հազարամյակների կառույցին
Ուղտով տղամարդը՝ Պալմիրայում․ քանի որ հնագույն ժամանակներում սիրիական անապատով անցնող քարավաններն այստեղ էին հանգստանում, Պալմիրան անվանվել է «անապատի հարսնացու»
Պատերազմի հետևանքով ավերված թանգարանը․ մասնագետները կարծում են, որ ահաբեկիչները ոչնչացնում էին այն ամենը, ինչը վաճառել չէին կարող
Անվտանգության աշխատակիցները Պալմիրայի հնագույն ավերակների մոտ
Բրիտանացի զբոսաշրջիկը լուսանկարում է հնագույն ամֆիթատրոնը
Երեխան՝ Պալմիրայի ավերակների մոտ
Պալմիրայի հնագույն թատրոնը
Երիտասարդները նստած են հնագույն ավերակների վրա
Կորնթոսի սյուները և հնագույն թատրոնը պատմական Պալմիրա քաղաքում
Անվտանգության աշխատակիցը հսկում է Պալմիրայի ավերակները