Իրանը Իրաքի և Պարսից ծոցի երկրների հետ հանդիպում կանցկացնի Հորմուզի նեղուցի թեմայով․ ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260911/irany-iraqi-ev-parsic-tsvoci-erkrneri-het-handipum-kanckacni-hvormuzi-neghuci-temajvov-agn-106748502.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204511_171:0:2902:2048_1920x0_80_0_0_af4d47c3b44aa4e9b10ef2c4512448c0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, օման, իրաք

իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, օման, իրաք

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ բանակցությունները նախաձեռնել է Օմանը։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Իրանը, Իրաքը և Պարսից ծոցի երկրները Օմանում հանդիպում կանցկացնեն՝ նվիրված տարածաշրջանում տիրող իրավիճակին և Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկության ապահովմանը։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Նրա խոսքով՝ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 14–ին։ Դրա մասնակիցները, մասնավորապես, կքննարկեն Հորմուզի նեղուցում առևտրային նավերի համար անվտանգ երթուղիներ սահմանելու վերաբերյալ Թեհրանի և Մասկատի բանակցությունների արդյունքները։

Ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ բանակցությունները նախաձեռնել է Օմանը։ Պարբերականի տվյալներով՝ հանդիպումը նախատեսված է Սալալա քաղաքում։

Հորմուզի նեղուցով նավարկությունը լրջորեն խաթարվել է Իրանի շուրջ շարունակվող հակամարտության ֆոնին։ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել իրանական տարածքի օբյեկտներին, Թեհրանը պատասխանել էր իր կողմից հարվածներով։ Հունիսի կեսերին Իրանն ու ԱՄՆ-ն մարտական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն հետագայում կողմերը նորից հարվածներ փոխանակեցին։ Հակամարտությունը մնում է չկարգավորված։

Հորմուզի նեղուցն առանցքային նշանակություն ունի համաշխարհային էներգետիկայի համար․ դրանով են անցնում նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարումների խոշոր ծավալները։ Հակամարտության սրացման պատճառով առևտրային նավերի շարժը նեղուցով գրեթե դադարել է, ինչը հանգեցրել է վառելիքի գների աճի բազմաթիվ երկրներում։

Leave a comment