Մենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Հեգսեթ

Մենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը. այս մարտը մինչև վերջ կհասցնենք։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Մեր մարտիկները պայքարել են իսլամական կրոնապետության դեմ, որը գրեթե կես դար շարունակ մահ է ցանկացել մեզ և ողջունել է սեպտեմբերի 11-ի իրադարձությունները»,-նշել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել իրանական երեք նավթատարի, իսկ Իրանը հայտարարել էր Հորմուզի նեղուցում ամերիկյան և ԱՄՆ-ի հետ կապված նավերի վրա հարձակումների մասին։ 

Այս ֆոնին՝ նավթի գները բարձրացել են մեկ բարելի համար 97 դոլարից բարձր։

Մատակարարումների կրճատումն արդեն ազդում է նաև էներգետիկ այլ շուկաների վրա։

 

Leave a comment