Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր

Հասարակություն

11.09.2026 | 18:55

Լեհաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վիեսլավ Կուկուլայի հետ։

ՊՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։

Leave a comment