https://arm.sputniknews.ru/20260911/emn-nakhijevani-verakarucmann-ajakcelu-patrastakamutjan-azdanshanner-e-ugharkum-hajiev-106742610.html
ԵՄ–ն Նախիջևանի վերակառուցմանն աջակցելու պատրաստակամության ազդանշաններ է ուղարկում․ Հաջիև
ԵՄ–ն Նախիջևանի վերակառուցմանն աջակցելու պատրաստակամության ազդանշաններ է ուղարկում․ Հաջիև
Sputnik Արմենիա
Ադրբեջանի նախագահի օգնականը TRIPP նախագծի շուտափույթ կառուցման հույս է հայտնել։ 11.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-11T17:38+0400
2026-09-11T17:38+0400
2026-09-11T17:38+0400
հիքմեթ հաջիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96607123_0:0:1200:675_1920x0_80_0_0_6fb9f57a40f42fcaa6b5f95592323f0f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ ԵՄ–ից գործընկերները պատրաստ են աջակցել Նախիջևանում երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների վերակառուցմանը։ Այս մասին Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։«Դրական ազդանշաններ կան Եվրոպական միության մեր գործընկերներից և այլ պետություններից, որոնք պատրաստակամություն են հայտնում աջակցելու Նախիջևանի վերականգնման և վերակառուցման ջանքերին»,-մեջբերում է Report-ը նրա խոսքերը։Հաջիևը կառուցողական է անվանել նաև Բիշքեկում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների վերջերս կայացած հանդիպումը։ Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են շարունակել երկկողմ փոխգործակցությունը խաղաղության օրակարգի առաջխաղացման, վստահության ամրապնդման, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային կապերի և տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման համար։Ադրբեջանի նախագահի օգնականն ասել է, որ խաղաղությունը պետք է նշանակի ոչ միայն հակամարտության բացակայություն, այլև վստահության ամրապնդում, վերականգնում և արարում։ Նա նաև նշել է TRIPP նախագծի զարգացման վերաբերյալ դրական ազդանշանների առկայությունը։ Նախագծի իրականացումը նոր տրանսպորտային կապ կապահովի ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրասիական մայրցամաքի ավելի լայն հատվածի համար՝ ամրապնդելով Արևելք-Արևմուտք երթուղիներն ու Միջին միջանցքը։«Դա փոխելու է մեր տարածաշրջանի ամբողջ դասավորվածությունը և միաժամանակ ապահովելու է Հայաստանի ինտեգրումը տարածաշրջանային գործընթացներին»,-շեշտել է Հաջիևը։Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում երկաթգծի և ավտոմայրուղու շինարարությունը գրեթե ավարտված է, իսկ նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա վերջին կամ հաջորդ տարվա ընթացքում։Ներկայում, նրա խոսքով, ջանքեր են գործադրվում այս նախագծի նախիջևանյան հատվածի իրականացման ուղղությամբ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96607123_146:0:1046:675_1920x0_80_0_0_176a2328882ad466ee422321da69f416.jpg.webp
հիքմեթ հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնականը TRIPP նախագծի շուտափույթ կառուցման հույս է հայտնել։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ ԵՄ–ից գործընկերները պատրաստ են աջակցել Նախիջևանում երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների վերակառուցմանը։ Այս մասին Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Դրական ազդանշաններ կան Եվրոպական միության մեր գործընկերներից և այլ պետություններից, որոնք պատրաստակամություն են հայտնում աջակցելու Նախիջևանի վերականգնման և վերակառուցման ջանքերին»,-մեջբերում է Report-ը նրա խոսքերը։
Հաջիևը կառուցողական է անվանել նաև Բիշքեկում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների վերջերս կայացած հանդիպումը։ Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են շարունակել երկկողմ փոխգործակցությունը խաղաղության օրակարգի առաջխաղացման, վստահության ամրապնդման, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային կապերի և տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման համար։
Ադրբեջանի նախագահի օգնականն ասել է, որ խաղաղությունը պետք է նշանակի ոչ միայն հակամարտության բացակայություն, այլև վստահության ամրապնդում, վերականգնում և արարում։ Նա նաև նշել է TRIPP նախագծի զարգացման վերաբերյալ դրական ազդանշանների առկայությունը։ Նախագծի իրականացումը նոր տրանսպորտային կապ կապահովի ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրասիական մայրցամաքի ավելի լայն հատվածի համար՝ ամրապնդելով Արևելք-Արևմուտք երթուղիներն ու Միջին միջանցքը։
«Դա փոխելու է մեր տարածաշրջանի ամբողջ դասավորվածությունը և միաժամանակ ապահովելու է Հայաստանի ինտեգրումը տարածաշրջանային գործընթացներին»,-շեշտել է Հաջիևը։
Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում երկաթգծի և ավտոմայրուղու շինարարությունը գրեթե ավարտված է, իսկ նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա վերջին կամ հաջորդ տարվա ընթացքում։
Ներկայում, նրա խոսքով, ջանքեր են գործադրվում այս նախագծի նախիջևանյան հատվածի իրականացման ուղղությամբ։