https://arm.sputniknews.ru/20260911/putiny-khvosel-e-hamashkharhajin-hnaum-briksi-ev-g7i-masnabazhinneri-masin-106743006.html
Պուտինը խոսել է համաշխարհային ՀՆԱ–ում ԲՐԻԿՍ–ի և G7–ի մասնաբաժինների մասին
Պուտինը խոսել է համաշխարհային ՀՆԱ–ում ԲՐԻԿՍ–ի և G7–ի մասնաբաժինների մասին
Sputnik Արմենիա
Պուտինը նշել է, որ Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերը վերջին երեք տարիներին գերազանցել են համաշխարհային միջին ցուցանիշը։ 11.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-11T17:48+0400
2026-09-11T17:48+0400
2026-09-11T17:49+0400
վլադիմիր պուտին
տեսանյութեր
տեսանյութ
ռուսաստան
բրիկս
հնա (համախառը ներքին արդյունք)
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106739474_0:0:1281:720_1920x0_80_0_0_6c652307554419d50e02f4aa02b88cff.jpg.webp
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ վերջին հինգ տարիներին համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 40%-ն արտադրել են ԲՐԻԿՍ-ի երկրները, մինչդեռ G7-ի ավանդը 29% է։Պուտինը նկատել է, որ ԲՐԻԿՍ-ի պետությունները հսկայական ու դինամիկ ներքին շուկաներ ունեն, այդ երկրներում արագ ուրբանիզացիա է ընթանում։ Այս գործոններն ապահովում են անդամ երկրների հաջողությունները։ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից առաջ Պուտինն ու Մոդին բանակցություններ են վարել Նյու ԴելիումԲՐԻԿՍ-ի արևմտյան մրցակիցները փորձում են վերադարձնել նախկին գերակայությունը, և այդ պայքարը պետական մակարդակում տգեղ ձևեր է ստանում։Արևմուտքի արտաքին ճնշումը ռուսական տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխությունների առիթ է դարձել , դրանք այն դարձրել են ավելի ուժեղ և շարժուն։ Ռուսաստանի նկատմամբ սահմանվել է ավելի քան 30 հազար պատժամիջոց՝ երկու անգամ ավելի շատ, քան մյուս բոլոր երկրների դեմ միասին վերցրած։ Պատժամիջոցների նախաձեռնողներն իրենք են բախվում անկման հետ և այլևս չեն կարողանում նորարարական քաղաքականություն վարել։Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերը վերջին երեք տարիներին գերազանցել են համաշխարհային միջին ցուցանիշը․ Ռուսաստանի ՀՆԱ-ն 2023-2025 թվականների ընթացքում ավելացել է 10,3%-ով։Համաշխարհային տնտեսությունը զգալի դժվարությունների է բախվում. ԲՐԻԿՍ
արևմուտք
2026
Լուրեր
am_HY
Главные заявления Владимира Путина на пленарном заседании Делового форума БРИКС в Нью-Дели
Sputnik Արմենիա
Главные заявления Владимира Путина на пленарном заседании Делового форума БРИКС в Нью-Дели
2026-09-11T17:48+0400
true
PT1M21S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106739474_122:0:1082:720_1920x0_80_0_0_74f2aecdbdaa8f794b28a46dd9df136d.jpg.webp
վլադիմիր պուտին, տեսանյութեր, տեսանյութ, ռուսաստան, բրիկս, հնա (համախառը ներքին արդյունք), արևմուտք, видео
վլադիմիր պուտին, տեսանյութեր, տեսանյութ, ռուսաստան, բրիկս, հնա (համախառը ներքին արդյունք), արևմուտք, видео
Պուտինը նշել է, որ Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերը վերջին երեք տարիներին գերազանցել են համաշխարհային միջին ցուցանիշը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ վերջին հինգ տարիներին համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 40%-ն արտադրել են ԲՐԻԿՍ-ի երկրները, մինչդեռ G7-ի ավանդը 29% է։
«Թե ինչու է այդ յոթնյակը «մեծ»՝ անհասկանալի է»,-ասել է նա Նյու Դելիում ընթացող ԲՐԻԿՍ-ի Գործարար ֆորումի լիագումար նիստում։
Պուտինը նկատել է, որ ԲՐԻԿՍ-ի պետությունները հսկայական ու դինամիկ ներքին շուկաներ ունեն, այդ երկրներում արագ ուրբանիզացիա է ընթանում։ Այս գործոններն ապահովում են անդամ երկրների հաջողությունները։
ԲՐԻԿՍ-ի արևմտյան մրցակիցները փորձում են վերադարձնել նախկին գերակայությունը, և այդ պայքարը պետական մակարդակում տգեղ ձևեր է ստանում։
«Գործի են դրվում նույնիսկ ուղղակի ֆիզիկական ազդեցության կամ արդյունաբերական ու լոգիստիկ օբյեկտների, խողովակաշարերի ոչնչացման գործիքներ և այլն։ Փորձեր են արվում արգելափակել միջազգային տրանսպորտային միջանցքները, զավթել նավերը, ինչպես նաև կիրառվում են ապօրինի սահմանափակումներ՝ այսպես կոչված երկրորդային պատժամիջոցների սպառնալիքների հետ մեկտեղ, ընդդեմ նրանց, ովքեր համաձայն չեն գործել ուրիշի շահերի համար, այլ պաշտպանում են սեփական ազգային շահերը»,– իրավիճակը բացատրել է ՌԴ առաջնորդը։
Արևմուտքի արտաքին ճնշումը ռուսական տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխությունների առիթ է դարձել , դրանք այն դարձրել են ավելի ուժեղ և շարժուն։ Ռուսաստանի նկատմամբ սահմանվել է ավելի քան 30 հազար պատժամիջոց՝ երկու անգամ ավելի շատ, քան մյուս բոլոր երկրների դեմ միասին վերցրած։ Պատժամիջոցների նախաձեռնողներն իրենք են բախվում անկման հետ և այլևս չեն կարողանում նորարարական քաղաքականություն վարել։
Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերը վերջին երեք տարիներին գերազանցել են համաշխարհային միջին ցուցանիշը․ Ռուսաստանի ՀՆԱ-ն 2023-2025 թվականների ընթացքում ավելացել է 10,3%-ով։