«BRICS-ը չի ձգտում մեկուսանալ,», «Ռուսաստանի դեմ 30 000 պատժամիջոց է կիրառվել»․ Պուտին

Ռուսաստանի դեմ 30 000 պատժամիջոց է կիրառվել, ինչը կրկնակի գերազանցում է աշխարհի մյուս բոլոր երկրների դեմ կիրառված պատժամիջոցների ընդհանուր թիվը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի հանդիպման ժամանակ։ 

«Պատժամիջոցների նախաձեռնողները բախվում են տնտեսական անկման և այլևս ի վիճակի չեն իրականացնելու Ռուսաստանի օրինակով նորարարական քաղաքականություն»,- ընգծել է Պուտինը։

▪ BRICS-ը ապահովել է համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 40%-ը՝ G7-ի 29%-ի դիմաց;

▪ BRICS-ը չի ձգտում մեկուսանալ, պատրաստ է փոխշահավետ համագործակցություն ծավալել ամբողջ աշխարհի հետ։

▪ BRICS-ի շրջանակներում գործարար ամուր գործընկերությունները միջազգային հարաբերությունների հիմքն են կազմում;

▪ BRICS-ի երկրներին է բաժին ընկել համաշխարհային տնտեսական աճի կեսը;

▪ 2023-ից 2025 թվականներին Ռուսաստանի ՀՆԱ-ն աճել է 10,3%-ով;

▪ Ռուսաստանը բաց է ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Արևմուտքի հետ համագործակցության համար;

 Ռուսաստանը պատրաստ է նպաստել գլոբալ էներգետիկ և պարենային անվտանգության ապահովմանը;

▪Վերջին երեք տարիների ընթացքում Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերը գերազանցել են համաշխարհային միջին ցուցանիշը;

▪ Համաշխարհային տնտեսությունը փոխվել է. հին «առաջատարներին» փոխարինել են զարգացման նոր «շարժիչ ուժերը»;

▪ Դինամիկ ներքին շուկաներն ու արագ ուրբանիզացիան խթանում են BRICS-ի երկրների հաջողությունը;

▪ Իր առաջատար դիրքը պահպանելու ձգտումով՝ Արևմուտքը ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում լոգիստիկայի դեմ՝ ոչնչացնելով ենթակառուցվածքներն ու առգրավելով նավերը;

▪ Այս պատժամիջոցների նախաձեռնողները բախվում են տնտեսական անկման և այլևս ի վիճակի չեն իրականացնելու Ռուսաստանի օրինակով նորարարական քաղաքականություն;

▪ Ռուսաստանն ամրապնդել է իր ազգային ինքնիշխանությունը և այժմ զարգանում է հուսալի ու կանխատեսելի գործընկերների հետ համատեղ;

▪ Ռուսական նորարարությունները հիմնված են BRICS-ի գործընկերների յուրահատուկ լուծումների և մշակումների վրա;

▪ Արևմուտքը փորձում է վերականգնել կորցրած առաջատար դիրքը ցանկացած միջոցով, այդ թվում՝ անբարեխիղճ մարտավարության կիրառմամբ;

▪ Եվրագոտու առաջատար տնտեսություններում արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի 8% անկում, ինչը զգալի նվազում է։

Leave a comment