Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

 

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման հեռանկարներին վերաբերող հարցեր, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցության համատեքստում։

 

Կողմերը կառուցողական երկխոսությունը շարունակելու և երկկողմ փոխգործակցությանը նպաստող նախաձեռնություններին ու քայլերին աջակցելու պատրաստակամություն են հայտնել։

 

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև աշխարհաքաղաքական զարգացումներին:

Leave a comment