Փաշինյան․ Հայաստանում գազը էժան չէ (PAN.am)

Հայաստանում գազը էժան չէ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում՝ անդրադառնալով սահմանից մինչև սպառող գնագոյացման գործընթացին։

«Սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին, համեմատած այլ երկրների հետ, Հայաստանում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում»,- շեշտել է Փաշինյանը, հայտնում է Radar Armenia-ն:

Նա հավելել, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շահույթաբեր ընկերություն է։

«Այն մեծ շահույթներ է ստանում։ Եվ սա էլ է փաստ, որը պետք է արձանագրել։ Չկա այնպիսի ոլորտ, որ չենք գնալու դիվերսիֆիկացիայի ճանապարհով։ Մենք մեր անկախությունը զարգացնելու ենք, մեր պետականությունը զարգացնելու ենք»,- ընդգծել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ գազի գնի բարձրացման դեպքում կառավարությունը համապատասխան քայլեր է ձեռնարկելու։

«Եթե նման իրավիճակներ լինի թանկացնելու, մենք էլ կնայենք՝ ինչ կարելի է թանկացնել, կամ ինչ կա, որ մինչև հիմա ձրի է, դրանից հետո համամասնորեն կարող է գին առաջանա, օրինակ»,- հավելել է ՀՀ վարչապետը։

Նա հավելել է, որ եթե հնարավորություն լինի 2-րդ տեղից գազ բերելու, ապա գնալու են այդ ճանապարհով։

Ապրիլի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը գազը ստանում է եվրոպականից զգալիորեն ցածր գնով՝ հազար խորանարդ մետրի դիմաց մոտ 177․5 դոլարով՝ Եվրոպայում մոտ 600 դոլարի փոխարեն։

Leave a comment