Փաշինյանը սպառնում է պատասխան թանկացումներով, եթե Ռուսաստանը բարձրացնի գազի գինը

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում գազը էժան չէ, իսկ սահմանից մինչև վերջնական սպառող ընկած հատվածում արձանագրվում է գնագոյացման ամենամեծ հավելաճը։

Փաշինյանի խոսքով՝ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը շահութաբեր կառույց է, ինչը փաստ է։ Նա նշել է, որ կառավարությունը պատրաստվում է գնալ դիվերսիֆիկացիայի ճանապարհով բոլոր այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր է։

Անդրադառնալով Ռուսաստանից մատակարարվող գազի հնարավոր թանկացմանը՝ Փաշինյանը հայտարարել է․ «Եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը, Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել»։

Կառավարության ղեկավարը նաև հավելել է, որ դիտարկում են այլ աղբյուրներից գազ ներկրելու տարբերակները, այդ թվում՝ TRIPP ծրագրով գազամուղ անցկացնելու հնարավորությունը, և պատկերացնում են իրենց անելիքները բոլոր սցենարների դեպքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment