Սեպտեմբերի 18-ին Դիլիջանի Կենտրոնական հրապարակում տեղի կունենա Evocabank-ի նոր մասնաճյուղի բացումը՝ մեծ բացօթյա համերգով։ Երեկոն սկսելու է DJ Jokey-ը, այնուհետև բեմը կլինի բոլորի կողմից սիրված Ռեինկարնացիայինը։
«Այս երեկոն բանկը կազմակերպել է հատուկ ձեզ համար, որպեսզի Evoca-ի՝ Դիլիջան գալը նշվի ոչ միայն նոր մասնաճյուղի բացումով, այլ լավ երաժշտությամբ ու բարձր տրամադրությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
DJ Jokey բեմում կլինի 17:00-ին, իսկ Reincarnation-ը՝ 19:00-ին:
Մուտքն ազատ է: