Նոր iPhone-ը բիթքոյնով ութ տարում 10 անգամ էժանացել է

Սեպտեմբերի 9-ին iPhone-ի նոր շարքի շնորհանդեսից հետո CoinGecko կայքի թիմը հաշվարկել է, թե որքան բիթքոյն էր անհրաժեշտ iPhone-ի Max մոդելները դրանց թողարկման պահին գնելու համար՝ սկսած 2018 թվականին ներկայացված XS Max-ից։ Բիթքոյնի փոխարժեքի աճի արդյունքում սմարթֆոնների արժեքը կրիպտոարժույթով գրեթե ամեն տարի նվազել է.

XS Max – 0.169 BTC
11 Pro Max – 0.107 BTC
12 Pro Max – 0.068 BTC
13 Pro Max – 0.024 BTC
14 Pro Max – 0.056 BTC
15 Pro Max – 0.045 BTC
16 Pro Max – 0.019 BTC
17 Pro Max – 0.010 BTC
18 Pro Max – 0.016 BTC

Այսպիսով, Apple-ի նոր սմարթֆոնը ութ տարվա ընթացքում բիթքոյնով արտահայտված արժեքով 10 անգամ էժանացել է։ ԱՄՆ-ում ներկայացված iPhone 18 Pro-ի գինը սկսվում է 1199 դոլարից, իսկ iPhone 18 Pro Max-ինը՝ 1299 դոլարից։ Նոր սարքերը 100 դոլարով ավելի թանկ են, քան անցյալ տարի ներկայացված մոդելները։

2018 թվականի սեպտեմբերից բիթքոյնի փոխարժեքն աճել է 11 անգամ։ Ութ տարի առաջ մեկ բիթքոյնն արժեր մոտ 7 հազար դոլար։ Իսկ այժմ դրա գինը տատանվում է 77 հազարի շուրջ։

Leave a comment