Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը

Ամերիկայի առաջնորդը հերքել է տեղեկությունն այն մասին, որ հակամարտությունը կարող է ձգձգվել


ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր չի համարում, որ Իրանի հետ պատերազմը կշարունակվի մինչև պետության ղեկավարի պաշտոնում իր ժամկետի ավարտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Ոչ, ոչ մի հավանականություն չկա», – լրագրողի հարցին ի պատասխան ասել է ԱՄՆ առաջնորդը, թե արդյոք, իր կարծիքով, հակամարտությունը կարող է շարունակվել ԱՄՆ բարձրագույն պետական պաշտոնում իր երկրորդ ժամկետի ընթացքում։


The Wall Street Journal թերթն ավելի վաղ՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ վաշինգտոնյան վարչակազմի աշխատակիցները թույլ են տալիս նման հնարավորություն։ Թրամփը, մեկնաբանելով այս հրապարակումը, նշել է. «The Wall Street Journal-ը երբևէ կարդացածս ամենաանարժանահավատ հրատարակություններից մեկն է»։ Թրամփը լրագրողների հարցերին պատասխանել է Դալլասից մեկնելուց առաջ, որտեղ նա հանդես էր եկել հանրապետականների ազգային համագումարում։


Օրենքի համաձայն՝ նախագահի պաշտոնում Թրամփի երկրորդ ժամկետը պետք է ավարտվի 2029 թվականի հունվարին։ Սեպտեմբերի 10-ին ավելի վաղ Թրամփը վստահություն էր հայտնել, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի Կոնգրեսի նոյեմբերյան ընտրություններից անմիջապես հետո, իսկ հնարավոր է՝ նաև մինչ դրանք։


Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին, դրանց արդյունքում կվերընտրվեն Կոնգրեսի Սենատի 100 անդամներից 33-ը և Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները։


Leave a comment