ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայկ Սարգսյանը 2018-ից ուզում էր օլիգարխ դառնալ. Լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան

Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել։ Լավ կլինի, որ այդպիսի հայտարարություններից հետո ինչ-որ մեկը հայտնվի բանտում, ո՞վ՝ ով մեղավոր է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե իրեն ու Հայկ Սարգսյանին կապում է շատ երկար պատմություն։

«Ես իրեն ճանաչում եմ երեխա ժամանակներից, բայց նաև պիտի ասեմ, որ այդ դիրքավորումը քաղաքականության մեջ իմ տեսած ամենաանազնիվ դրսևորումներցի մեկնէ։ ՔՊ-ում նրա հետ հարաբերությունները լարվել են այն պատճառով, որ իր հետ կապված եղել են բացահայտումներ, որոնք հիմա հաստատված են օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա խոսեց նաև մի շարք բացահայտումների մասին, որով անցնում է Հայկ Սարգսյանը։

Leave a comment