ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հերթական անգամ Տիգրանաշենն անվանեց ադրբեջանական տեղանունով՝ «Քյարքի», ու պնդեց, որ այն Հայաստանի մաս չէ ու 29 743 կմ 2 տարածքում՝ մյուս անկլավների հետ միասին չի մտնում։
«Ովքեր ասում են, որ թույլ չեն տալու (Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին-խմբ․), նրանք պատերազմ են հրահրում։ Երկրորդ հարցն է, թե ինչպես կլուծվի այդ հարցը։ Փաստի արձանագրումը մի բան է, իսկ գետնի վրա լուծումները՝ այլ։ Այս պահին չկա ու չի եղել որևէ պայմանավորվածություն։ Հիմա մեր խնդիրն է այս հարցի շուրջ ստեղծված «նյարդը» վերացնել՝ նորմալ լուծումներ ստանալու համար։ Տեսնում եմ, որ սա հարց է, որի շուրջ կարող է էսկալացիա ձևավորվել, բայց խոսում եմ այս մասին նախապես, որպեսզի չկարողանան»,- կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդգծեց՝ իր ղեկավարած կառավարության դիրքորոշումն է՝ Արարատի մարզում Տիգրանաշեն բնակավայր եղել է ու կլինի, բայց ինչ սահմաններով և կոնկրետ որտեղ, դա այլ հարց է։