Բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող լցակայանում հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԱՐՄԵԴԱ ՀԱԿՈԲՅԱՆ ԿՈԼՅԱՅԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Ագարակ-Մեղրի խաչմերուկ) հայտնաբերվել են խախտումներ։

Ստուգմամբ պարզվել է, որ տնտեսավարողը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոց, որի արդյունքում կասեցվել է լցակայանի բենզինի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ:

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

ՇՎՏՄ

Leave a comment