Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Հարգելի քաղաքացիներ,
Առաջադրված մեղադրանքը շինծու և ակնհայտ անհիմն է, որևէ աղերս չունի իրականության հետ։
Սա արդարադատություն չէ, սա քաղաքական հաշվեհարդար է։
Դավիթ Համբարձումյանի նիստից անմիջապես հետո նրա եղբոր “ձերբակալությունը” ոչ միայն կասկածելի համընկնում է, այլ բացահայտ քաղաքական կապ ունեցող գործողություն։ Մտացածին մեղադրանքներով մարդկանց բռնելը դարձել է իշխանական գործիք՝ ճնշելու, վախեցնելու և լռեցնելու նրանց, ովքեր համարձակվում են դիրքավորվել ընդդեմ համակարգի։
Երբ օրենքը դառնում է քաղաքական հաշվեհարդարի միջոց, պետությունը դադարում է լինել իրավական և վերածվում է ռեպրեսիվ մեխանիզմի։
Սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ քաղաքական հետապնդում՝ ուղղված Դավիթին խոցելուն նրա ընտանիքի միջոցով։
Ակնհայտ է՝ սա կապ ունի ոչ թե “օրենքի”, այլ քաղաքական վրեժի հետ։
Այս պահին նախաքննական մարմնի կողմից դատարան է ներկայացվում կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն։