Ավանեսյան․ Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է (PAN.am)

Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Բաշխման փուլում ենք: Չկորցնե´ք ճիշտ ժամանակը, պատվաստվեք և կանխարգելե´ք գրիպի բարդությունները»,- գրել է նախարարը։

Նա հավելել է, որ ճիշտ պահը հենց հիմա է և նշել, որ շարժական կետերը կավելացվեն:

Պատվաստումն անվճար է:

Leave a comment