Դեպքեր կան, որ երկու բառ խոսել եմ, ճիշտ կլիներ՝ նույն պահից այդ ուսուցչին չթողնել մտնի դպրոց. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Որ դպրոցում բեմ չլինի, ֆիզկուլտուրայի դահլիճ չլինի, լաբորատորիա չլինի, համակարգիչ չլինի, որակավորված ուսուցիչ չլինի: Դեպքեր կան, որ ես երկու բառ խոսել եմ, ճիշտ կլիներ՝ նույն պահից այդ ուսուցչին չթողնել մտնի դպրոց: Դրա համար մանր-մանր հետևողական պետք է գնանք առաջ, որովհետև շտապելն էլ արդյունք չի տալիս»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ դեռ մինիմում 700 դպրոց պիտի կառուցեն, որպեսզի կարողանան ասել, որ շատ թե քիչ հասանելիություն են ապահովել երեխաների կրթությանը. «Մենք ճշգրիտ ենք գնահատել իրավիճակը: Մանկավարժական բուհ ընդունվելը պետք է հեշտ չլինի, չպետք է լինի ամենահեշտը բուհերի ցանկում, մնացած ամեն ինչի ճակատագիրն այդտեղից է կախված: Մենք դպրոցների ոլորտում շատ ենք կոմպրոմիսների գնացել, չնայած մյուս կողմից չեմ էլ կարող ասել, որ այլևս կոմպրոմիսների չենք էլ գնալու հենց նույն կադրային բազայի շատ նեղ լինելու պատճառով: Ատեստավորում չանցած ուսուցիչներն այլևս չեն աշխատում դպրոցում, մենք իրենց համար երեք շանս ենք ստեղծել, այնպես չի, որ ասել ենք ՝ վայ, մի հատ այս հարցին պատասխանեք, եթե չէ, դուրս եք մնում: Երրորդ փորձից հետո, եթե ատեստավորման նվազագույն շեմը չի անցնում, մենք արգելում ենք նրան այլևս աշխատել ուսուցիչ: Ատեստավորման, դպրոցաշինության ծրագրի արդյունքում մանկավարժական ֆակուլտետների ուսանողների էական աճ ունենք»: