Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Քաղաքականություն

11.09.2026 | 12:14

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Վաղինակ Վարդանովն ընտրվել է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։

Վարդանովը 2017-2020 թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում։

2015 թ․ ավարտել է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը, 2017 թ․՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով մագիստրոսի որակավորում:

2017-2018 թթ․ մասնակցել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական համալսարանի մեկամյա սպայական դասընթացին՝ ստանալով փոքր ու միջին ՀՕՊ համակարգերի մասնագետի որակավորում։ Պահեստազորի ավագ լեյտենանտ։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին:

2022-2026 թթ․ եղել է «Ողջ մնալու արվեստ» ՌՀԿ փոխտնօրեն:

2026 թ. հունիսի 7-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։

Պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով (2022 թ․):

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment