Փաշինյանը և Միրզիյոևը կարևորել են Հայաստանի և Ուզբեկստանի առևտրատնտեսական կապերի ընդլայնումը

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ


ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ


քննարկել է Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:


Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։


 

Leave a comment