Բաժանորդագրվել
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ։