Սպորտի ոլորտի կառավարման միասնական թվային հարթակ է ստեղծվում

Կառավարությունը սպորտի ոլորտի կառավարման միասնական թվային հարթակ է ստեղծում։

Նածագծի համաձայն՝ նոր հարթակի նպատակն է ձևավորել սպորտային կառույցների և կազմակերպությունների, դրանց պահպանման համար կատարվող բյուջետային ծախսերի, ինչպես նաև կառավարության կողմից պրոֆեսիոնալ և մասսայական սպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերի միասնական տեղեկատվական շտեմարան։

Տվյալների միասնական բազան «հնարավորություն կտա գնահատել արդեն իրականացված ծրագրերը և դրանց արդյունքների հիման վրա որոշումներ ընդունել հետագա ծրագրերի վերաբերյալ»։

Նախագծի իրականացման համար կհատկացվի 20,4 մլն դրամ (մոտ 55 հազար դոլար)։ Հարթակը կստեղծվի ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության նախարարության աջակցությամբ։

Leave a comment