ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Էդ ուսուցիչներն իրենց պետք են եղել ոչ թե կրթություն կազմակերպելու, այլ ընտրակեղծիքներ կազմակերպելու համար». Նիկոլ Փաշինյան

«Ուսուցիչների ատեստավորման ծրագրի մասին ենք խոսում, ասում, որ պետք է երաշխիք ունենաք, որ դասասենյակ մտնող ուսուցիչը պատշաճ մակարդակ ունենա: Քննադատում էին, թե մեր ուսուցիչների բանն եք կասկածի տակ առնում: Ընդ որում, ստեղ ես ուսուցիչներին չեմ մեղադրում, որովհետև 30 տարվա մեջ ոչ ոք նրանց չի ասել՝ դուք պետք է ձեր հմտությունների վրա աշխատեք: Բոլորը ոտքի վրա կենացներ են խմել, փառաբանել, մեծարել՝ ինչի՞ համար, որովհետև էդ ուսուցիչներն իրենց պետք են եղել ոչ թե կրթություն կազմակերպելու, այլ ընտրակեղծիքներ կազմակերպելու համար»,- շարունակելով կրթության, դպրոցաշինության, ուսուցիչների ատեստավորման թեման, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Leave a comment