Հայաստանն ու Իրաքյան Քուրդիստանը քննարկում են առևտրատնտեսական կապերի զարգացման հարցը

Բաժանորդագրվել

Զրուցակիցները քննարկել են Հայաստանից դեպի Իրաք` ներառյալ Իրաքյան Քուրդիստան, արտահանման խթանման, ինչպես նաև շփումների ակտիվացման հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանը Էրբիլում առևտրատնտեսական կապերի զարգացման հարցեր է քննարկել Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի պետ-նախարար Սաֆին Դեզայի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։

«Զրուցակիցները քննարկել են Իրաքյան Քուրդիստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման, Հայաստանից դեպի Իրաք` ներառյալ Իրաքյան Քուրդիստան, արտահանման խթանման, ինչպես նաև շփումների ակտիվացման, մշակույթի, զբոսաշրջության, տեխնոլոգիական և կրթական ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները»,–նշված է հաղորդագրության մեջ:

Էրբիլ այցելության շրջանակներում Լևոն Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել նաև Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետի արտաքին հարցերով խորհրդական և փոխվարչապետի գրասենյակի դիվանագիտական հարաբերությունների բաժնի ղեկավար Փեշավա Մուհամմադի, Իրաքյան Քուրդիստանի վարչապետի արտաքին հարցերով ավագ խորհրդական Բեյան Սամի Աբդուլ Ռահմանի և Իրաքյան Քուրդիստանի առևտրի և արդյունաբերության փոխնախարար Սարվար Քամալ Հավարիի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական օրակարգի ընդլայնմանը և համագործակցության հետագա խորացմանն վերաբերող հարցեր։

Leave a comment