https://arm.sputniknews.ru/20260911/hh-pn-patvirakutjunn-ajcelel-e-hndkastani-razmaodajin-uzheri-aviabaza-106701377.html
ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիաբազա
ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիաբազա
Sputnik Արմենիա
Հայաստանյան զինվորականները ծանոթացել են ավիատեխնիկայի շահագործման և տեխնիկական սպասարկման համար նախատեսված օբյեկտներին: 11.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-11T11:01+0400
2026-09-11T11:01+0400
2026-09-11T11:15+0400
հնդկաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106700057_0:67:1280:787_1920x0_80_0_0_5ab72e21f2e1c46d7ce34c76cc325207.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի զինված ուժերի հինգ հոգանոց պատվիրակությունը՝ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանի գլխավորությամբ, այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի արևմտյան ավիացիոն հրամանատարության ենթակայության տակ գտնվող ավիաբազա։ Այս մասին հաղորդում է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։ՀՀ պատվիրակության համար կազմակերպվել է շրջայց ավիատեխնիկայի շահագործման և տեխնիկական սպասարկման համար նախատեսված օբյեկտներում:Նշվում է, որ այցը նպաստել է ռազմական համագործակցության սերտացմանը, փոխըմբռնմանը, փորձի փոխանակմանը և օպերատիվ համատեղելիությանը, ինչպես նաև ամրապնդել է Հնդկաստանի և Հայաստանի միջև պաշտպանական կապերը:Գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Արևմտյան հրամանատարության ավիաբազաՆշենք, որ օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X սոցցանցում գրել էր, որ Դելին շահագրգռված է Հայաստանի հետ պաշտպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տիեզերական ոլորտներում համագործակցության հետագա զարգացմամբ:
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106700057_72:0:1209:853_1920x0_80_0_0_98244709fc0b6631df954cfb7f7f3d88.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
հնդկաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
11:01 11.09.2026 (Թարմացված է: 11:15 11.09.2026)
Բաժանորդագրվել
Հայաստանյան զինվորականները ծանոթացել են ավիատեխնիկայի շահագործման և տեխնիկական սպասարկման համար նախատեսված օբյեկտներին:
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի զինված ուժերի հինգ հոգանոց պատվիրակությունը՝ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանի գլխավորությամբ, այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի արևմտյան ավիացիոն հրամանատարության ենթակայության տակ գտնվող ավիաբազա։ Այս մասին հաղորդում է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։
ՀՀ պատվիրակության համար կազմակերպվել է շրջայց ավիատեխնիկայի շահագործման և տեխնիկական սպասարկման համար նախատեսված օբյեկտներում:
Նշվում է, որ այցը նպաստել է ռազմական համագործակցության սերտացմանը, փոխըմբռնմանը, փորձի փոխանակմանը և օպերատիվ համատեղելիությանը, ինչպես նաև ամրապնդել է Հնդկաստանի և Հայաստանի միջև պաշտպանական կապերը:
Գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Արևմտյան հրամանատարության ավիաբազա
Նշենք, որ օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X սոցցանցում գրել էր, որ Դելին շահագրգռված է Հայաստանի հետ պաշտպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տիեզերական ոլորտներում համագործակցության հետագա զարգացմամբ: