Նախարարը կրթության որակի բարձրացմանը վերաբերող հարցեր է քննարկել մանկավարժների հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է հանրակրթական հաստատությունների մանկավարժների հետ՝ քննարկելով կրթության ոլորտին, այդ թվում կրթության որակի բարձրացմանը վերաբերող հարցեր:

Քննարկումների առանցքում են եղել նաև կրթական ենթակառուցվածքների զարգացումը, դպրոցների շենքային պայմանների բարելավումը, ինչպես նաև կառուցման և վերակառուցման ծրագրի ընթացքն ու կրթության որակի բարձրացմանը վերաբերող հարցերը։

Առանձին ուշադրություն է հատկացվել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանը՝ որպես բնագիտական առարկաների արդյունավետ դասավանդման նոր բովանդակություն։

Մանկավարժները նաև անդրադարձել են կամավոր ատեստավորման գործընթացին, հարցաշարերի բովանդակությանը և այլ հարցերի։

Նշվել է, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական բնույթ են կրում։ Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել:

PISA միջազգային հետազոտության արդյունքներով՝ հայաստանցի աշակերտների մոտ 1 տոկոսն է մաթեմատիկայից լավագույն արդյունք գրանցել։ Բնագիտական ոլորտում գրեթե ոչ մի սովորող լավագույն արդյունք չի ունեցել, իսկ ընթերցանությունից գրեթե ոչ մի աշակերտ չի հասել 5-րդ կամ ավելի բարձր աստիճանի։ Այս ցուցանիշներով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցրել է վերջին հորիզոնականը՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին և Թուրքիային

Հայաստանցի աշակերտների գրանցած ցածր արդյունքները ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անսպասելի չի համարել՝ դրանք կապելով նաև հին կրթական չափորոշչի խնդիրների հետ։

Leave a comment