Սեպտեմբերի 11-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Հարվածների հետևանքով այրվել են բռնկվել տեղի նավթավերամշակման գործարանն ու մարզկենտրոնում «Օզոն» առցանց խանութի լոգիստիկ կենտրոնը։
Մարզպետ Ռոման Բուսարգինը բնակիչներին զգուշացրել է անօդաչու սարքերի սպառնալիքի մասին։ Միաժամանակ պայթյունների շարք է տեղի ունեցել հարևան Էնգելս քաղաքում։
«Օզոն»-ի պահեստի աշխատակիցները հաջողությամբ տարհանվել են, տուժածների մասին տեղեկություններ չկան։