Ուկրաինան հարված է հասցրել Վոլգոգրադի մարզին, Սարատովում հարձակվել են Ozon-ի պահեստի վրա

https://arm.sputniknews.ru/20260911/ukrainan-harvats-e-hascrel-vvolgvogradi-marzin-saratvovum-hardzakvel-en-ozon-i-pahesti-vra-106696102.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1d/106240009_410:0:3141:2048_1920x0_80_0_0_91087d722ffadb9bf6c9fcb90cd7fa49.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վոլգոգրադ, սարատով, ozon, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

վոլգոգրադ, սարատով, ozon, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

Բաժանորդագրվել

Վոլգոգրադի մարզում տուժած55 և 42 տարեկան տղամարդիկ հոսպիտալացվել են:

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Վոլգոգրադի մարզում գտնվող օբյեկտներին, երկու մարդ վիրավորվել է, վնասվել է բազմաբնակարան շենք։ Այս մասին հայտնել Է մարզպետ Անդրեյ Բոչարովը։ Նրա խոսքով ՝ ԱԹՍ-ի բեկորներն ընկել են արդյունաբերական ձեռնարկության տարածքում։

«55 և 42 տարեկան երկու տուժած տղամարդիկ հոսպիտալացվել են», – ասել է Բոչարովը, որի խոսքերը մեջբերվում են շրջանային վարչակազմի Telegram-ալիքում:

Սարատովում հարձակվել են Ozon լոգիստիկ կենտրոնի վրա, հրդեհ է բռնկվել։ Սարատովում և մարզում ընկերությունը առաքումներ չի անում և չեն ընդունում հաճախորդների պատվերներն ու վաճառողների ապրանքները, իսկ ճանապարհին գտնվողները ուղարկվում են են այլ լոգիստիկ կենտրոններ, նշել են «Օզոնում»: «Լոգիստիկ երթուղիները վերակառուցելուց հետո կվերսկսենք ապրանքների առաքումն ու ընդունումը», – հավելել են ընկերությունում:

Ուկրաինայի զինված ուժերի երեք նպատակային հարված է հասցվել Կուրսկի շրջանի բազմաբնակարան շենքիուղղությամբ, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը:

«Ուկրաինական 3 դրոն հարվածել են բազմաբնակարան բնակելի շենքին։ Բուժօգնության է դիմել 1947թ. ծնված մի կին: Նախնական տվյալներով՝ կա ևս մեկ տուժած», – գրել է Խինշտեյնը «Մաքս» հարթակի ալիքում։ Նահստակեցրել է, որ տուժածը բեկորային վնասվածքներ ունի։ Երկու շենքերի շուրջ 500 բնակիչներ օպերատիվ կերպով տարհանվել են, հրդեհից հաջողվել է խուսափել:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment