Արևմուտքն ակտիվորեն ուզում է Հայաստանին Թուրքիայի շահերի ուղեծիր ներքաշել. վերլուծաբան

https://arm.sputniknews.ru/20260910/arevmutqn-aktivvoren-uzum-e-hajastanin-turqiaji-shaheri-ughetsir-nerqashel-verlutsaban-106671265.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/13/72439441_0:0:1425:1068_1920x0_80_0_0_408bffbe803f7131f86467e668dbec3f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, թուրքիա, արևմուտք, լոգիստիկա

հայաստան, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, թուրքիա, արևմուտք, լոգիստիկա

Բաժանորդագրվել

Ռազմական փորձագետը կարծում է, որ ռուսաստանյան և չինաստանյան ուղղություններում իրավիճակի սրացման դեպքում հենց Անկարան, որը ՆԱՏՕ-ում թվով երկրորդ ամենամեծ բանակն ունի, կդառնա իր դաշնակիցների գործողությունների գլխավոր դիսպետչերը:

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Արևմուտքն ակտիվորեն ուզում է Հայաստանին ներքաշել Թուրքիայի շահերի ուղեծիր, և այս տրամաբանության մեջ է պետք դիտարկել ինչպես Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը, այնպես էլ ռուսական բազայի ներկայության հարցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը։

ՆԱՏՕ-ն կանգնած է երկաթուղու հետ կապված պատմության հետևում

Փորձագետը կարծում է, որ Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի խզումը և այն ղազախական ընկերությանը փոխանցելը անհրաժեշտ է ոչ թե Հայաստանին, այլ ՆԱՏՕ-ին: Նպատակը Կենտրոնական Ասիայում իրավիճակի ապակայունացումն է և Ռուսաստանի հետ հակամարտության նոր օջախի ստեղծումը։

Միջպետական ​​ցամաքային, ջրային և օդային հաղորդակցությունների վերահսկողությունը, նախևառաջ, ռազմաստրատեգիական նշանակություն ունի, տնտեսությունն արդեն դրա հետևանքն է։

Փորձագետը նշում է, որ Հայաստանի երկաթուղիների կառավարման ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Ուկրաինայից հետո Ռուսաստանի վրա ճնշման երկրորդ կարևորագույն աշխարհաքաղաքական կետում` Ղազախստանում, Արևմուտքի ծրագրերի իրականացմանը: Ռուսաստանի ամենաերկար սահմանը Ղազախստանի հետ է։ Այն 7600 կմ է և լիարժեք ռազմական մեթոդով չի պաշտպանվում: Միևնույն ժամանակ, ընդամենը մի քանի տարի առաջ Ղազախստանում քաղաքական իրավիճակը վտանգավոր կերպով լարվեց։

«Իրավիճակը հաջողվեց շտկել ՀԱՊԿ ուժերի օգնությամբ։ Արևմուտքի, և մասնավորապես ԱՄՆ–ի համար Ղազախստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ երկար սահման ունի նաև Չինաստանի հետ, ընդ որում այն հատվածում, որտեղ գտնվում է Ույղուրական ինքնավար շրջանը։ Չեմ կարծում, որ Ղազախստանում տեղի պետանվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյայի՝ ազգությամբ ույղուրի գլխավորությամբ հեղաշրջման փորձը պատահականություն էր։ Դա բրիտանական ձեռագիր է», – նշում է Նահապետյանը։

Որպես թյուրքական համայնքի առանցքային երկիր՝ Ղազախստանը ցամաքային կապ կստանա Թուրքիայի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության շնորհիվ։ Եվ եթե իրավիճակը սրվի ռուսաստանյան և չինաստանյան ուղղություններով, հենց Անկարան, որը ՆԱՏՕ-ում թվով երկրորդ ամենամեծ բանակն ունի, կդառնա իր դաշնակիցների գործողությունների գլխավոր դիսպետչերը։

«Լիբիա, Սիրիա, Գազայի հատված, Իրաք… Թուրքիան ամենուր կապող դեր է խաղացել։ Երկաթուղին ղազախական ընկերությանը հանձնելը, առաջին հերթին, ձեռնտու է Թյուրքական պետությունների կազմակերպությանը և դրա հետևում կանգնած ուժերին։ Իսկ ավելի կոնկրետ՝ ՆԱՏՕ-ին և Թուրքիային», – շարունակում է մեր զրուցակիցը։

Հայաստանը թուրքական «հովանու» ներքո է տարածաշրջանային համակարգում

Արևմուտքի մտահղացմամբ՝ Հայաստանը Թուրքիայի հովանու ներքո պետք է ինտեգրվի տնտեսական և գործարար հարաբերությունների տարածաշրջանային համակարգին։ Եթե ավելի կոնկրետ՝ սա Լոնդոնի վաղեմի ծրագիրն է, որի շահերն ավանդաբար առաջ է մղում Անկարան։ Թուրքիայի համար Հայաստանը պետք է դառնա շուկա, Վրաստանի Աջարիայի օրինակով։

Անարյուն թուրքական էքսպանսիայի մեկ այլ օրինակ է ժամանակակից Բուլղարիայում ձևավորված քաղաքական մոդելը։ Այնտեղ խորհրդարանի երկրորդ ամենամեծ ուժն է կողմնորոշված է դեպի Անկարա։ Այս սցենարի դեպքում, եթե Թուրքիան գերիշխի Հայաստանի ներքին գործերում, Հայաստանից աստիճանաբար բնակչության արտահոսք կսկսվի։ Միևնույն ժամանակ, փորձագետը կանխատեսում է, որ Ադրբեջանին սահմանակից հայկական տարածքները կսկսեն բնակեցվել ադրբեջանցիներով։

«1921-1922 թվականներին Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ոչ թե Ադրբեջանի ԽՍՀ մաս դարձան, այլ Մոսկվայի և Կարսի պայմանագրերով պարզապես անցան Բաքվի պրոտեկտորատի տակ։ Ինչո՞ւ։ Որովհետև այնտեղ հայեր էին ապրում։ Սակայն 70 տարվա ընթացքում Նախիջևանում միայն մեկ մաքուր հայկական գյուղ էր մնացել, որի բնակիչները ստիպված էին տարհանվել ուղղաթիռով 1988 թվականին։ Իսկ այսօր, երբ գործընթացներն ավելի դինամիկ են զարգանում, մեկ սերունդ հետո, այսինքն՝ 20 տարի անց, Անկարայի և Բաքվի ձեռքերով բրիտանական «ճանապարհային քարտեզի» իրականացման դեպքում, Հայաստանում հայերը փոքրամասնություն կդառնան», – ընդգծում է Նահապետյանը։

Եթե ​​Մեծ Թուրանի նախագիծը կյանքի կոչվի, ապա այն ուղիղ մարտահրավեր կլինի Ռուսաստանին և Իրանին, որոնք աշխարհաքաղաքականության մեջ բազմաթիվ ընդհանուր ռազմավարական տեսլականներ ունեն, կարծում է վերլուծաբանը։

Ակնհայտ է, որ Իրանը, ԱՄՆ-ի և Իսրայելի հետ համաձայնության հասնելուց հետո, դադարի պայմաններում կձգտի միջուկային տերություն դառնալ։ Ի դեպ, Իրանը զգալի տարաձայնություններ ունի Ադրբեջանի հետ։ Նահապետյանը հիշեցնում է, որ մոտ 15 տարի առաջ Բաքուն նախաձեռնեց Ադրբեջանին որպես Սեֆյան պետության իրավահաջորդ ճանաչելու գործընթացը։ Թեհրանը սա դիտարկեց որպես տարածքային պահանջներ ներկայացնելու փորձ։ Մոսկվան ևս չի հանդուրժի Դերբենտի նկատմամբ ոտնձգությունը, որն այդ տարիներին նույնպես պարսկական տիրապետության մաս էր կազմում։

Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը միանշանակ Ադրբեջանը մասնատելու ծրագրեր ունի։ Սեփական հյուսիսային սահմանների մոտ թյուրքական գոտուց կախվածությունից խուսափելու համար Իրանին Թեհրանի կողմից վերահսկվող պրոքսի միավորումներ են անհրաժեշտ։ Այդ դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի ուժով աջակցել Իրանին, և չի բացառվում, որ դա սահմանների վերաձևման հանգեցնի։ Այս սցենարի պարագայում այս երկու հզոր տերությունները հետաքրքրված կլինեն Հայաստանով, և Երևանը հնարավորություն կունենա վերականգնել տարածաշրջանում կորցրած ազդեցությունը։

Ռուսաստանի ներկայությունը որպես երաշխիք

Եվ այստեղ չափազանց կարևոր է Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմաններին Ռուսաստանի սահմանապահների ներկայության մասին 1992 թվականի պայմանագիրը, որի համաձայն, ինչպես հիշեցնում է փորձագետը, դրանք Ռուսաստանի հետ համատեղ ԱՊՀ արտաքին սահմաններն են։ Եթե տեսականորեն հնարավոր համարենք այս համաձայնագրի չեղարկումը, ապա հասկանալի չէ, թե այդ դեպքում ինչ տեսք է ունենալու Թուրքիայի հետ Հայաստանի չսահմանազատված սահմանը: Ռուս սահմանապահների հեռացումը Անկարային առիթ կտա հայտարարելու, որ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը այլևս չեն գործում:

Ներկայիս իրավիճակում Թուրքիայի և Արևմուտքի ցանկություններից մի քանիսը Հայաստանի սահմանների վերաձևման վերաբերյալ արդեն իսկ իրականացվում են: Նախ, դա Գորիս-Կապան ճանապարհի Ճակատեն հատվածի ադրբեջանական վերահսկողությունն է, երկրորդ՝ «Թրամփի ուղի» նախագիծը, և երրորդ՝ Տիգրանաշեն գյուղով երթևեկության հնարավոր արգելափակումը, որի փոխանցումը Ադրբեջանին նույնպես ներառված է բանակցային ծրագրերում: Փորձագետը նշում է, որ այս ամենը վերաբերում է Իրանին հարող գոտուն:

«Հարվածի տակ է դրվում Իրանը Ռուսաստանի հետ կապող «Հյուսիս-Հարավ»–ի հինգ տրանսպորտային միջանցքներից մեկը։ Եվս երկու միջանցք անցնում են Ադրբեջանով, մեկը՝ Կենտրոնական Ասիայով, և ևս մեկը`Կասպից ծովով։ Սա շատ կարևոր է հաշվի առնել, քանի որ Ռուսաստանը Իրանի միջոցով ընդլայնում է իր լոգիստիկ կապերը Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի երկրների և Հնդկաստանի հետ», – ասում է Նահապետյանը։

Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման գործում։ Սակայն, փորձագետի կարծիքով, ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը դրան առաջնահերթ նշանակություն չեն տալիս։ Հակառակը, հայ ձեռնարկատերերը գործարար համաժողովների են մասնակցում Թուրքիայում, ապա թուրք գործարարներն են մեծ թվով այցելում Հայաստան։ Սա ակնհայտորեն վկայում է այն մասին, որ Հայաստանը ակտիվորեն ներգրավվում է թուրքական շահերի ուղեծրում, քանի որ Եվրոպայի հետ աշխարհագրական այլ լոգիստիկ կապ չկա։

Leave a comment