Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկիի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։ Զրուցակիցները բարձր են գնահատել վերջին շրջանում երկու երկրների միջև ակտիվացած քաղաքական երկխոսությունը՝ կարևորելով փետրվարին կայացած ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վարշավա ու…