2023 թվականին Porsche-ը ներկայացրեց Mission X հիպերքարի կոնցեպտը՝ ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենա, որը պետք է փոխարիներ 918 Spyder-ին։ Սակայն այժմ գերմանական ապրանքանիշի ղեկավարությունը ստիպված է վերանայել զարգացման ռազմավարությունը՝ ֆինանսական վիճակն ամրապնդելու նպատակով։ Այդ պատճառով Mission X-ի սերիական տարբերակը, ամենայն հավանականությամբ, շուկա դուրս չի գա։
Porsche-ը մտադիր է խորացնել համագործակցությունը Volkswagen Group-ի կազմում ընդգրկված ապրանքանիշերի հետ։ Auto News-ի տեղեկություններով՝ գերմանական ընկերության ղեկավարությունը դիտարկում է միջին շարժիչով նոր սուպերքար ստեղծելու հնարավորությունը, որը կմշակվի Audi Nuvolari-ի հիման վրա։ Ապագա մոդելի կառուցվածքում կօգտագործվեն Lamborghini Temerario-ի բաղադրիչները։
Նոր սուպերքարի մշակման այս մոտեցումն ընդհանուր առմամբ համապատասխանում է Porsche-ի ներկայիս ծրագրերին։ Ընկերության ղեկավարությունը ձգտում է կրճատել ծախսերը։ Nuvolari-ն որպես հիմք օգտագործելու շնորհիվ Porsche-ը կկարողանա միլիարդավոր եվրոներ խնայել նոր մոդելի մշակման համար։ Պարբերականի տեղեկություններով՝ գերմանական ընկերության վերահսկիչ խորհուրդը մոտ ապագայում որոշում կկայացնի առաջատար մոդելի ապագայի վերաբերյալ։
Սակայն անկախ այդ որոշումից՝ Porsche-ը մտադիր է շարունակել իր արտադրանքի շարքի զարգացումը 911 սուպերքարի շուրջ։ Ընկերությունը չի նախատեսում այս մոդելը վերածել էլեկտրամոբիլի։ Միաժամանակ գերմանական ընկերությունն ավելի մեծ ուշադրություն կդարձնի ավտոմեքենաների անհատականացման ծրագրի զարգացմանը, քանի որ այն ապահովում է բարձր շահութաբերություն։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։