ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Լեհաստանի պատվիրակության հետ քննարկել է միջխորհրդարանական կապերի ակտիվացման և հետագա խորացման հեռանկարները։ Լեհական պատվիրակությունը գլխավորում է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար, Սեյմի պատգամավոր Մարչին Բոսացկին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Լեհաստան բազմաոլորտ համագործակցության ընթացքին, դրա հետագա զարգացմանն ու ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցերի։ Քննարկվել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները:
Հանդիպմանը պատվիրակության կազմում մասնակցել է նաև Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկը։