Լիլիթ Մակունցը և Մարչին Բոսացկին քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկիի հետ։


Լիլիթ Մակունցը բարձր է գնահատել Լեհաստանի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, ինստիտուցիոնալ զարգացմանը և Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը։


Կողմերը քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանը, ինչպես նաև Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր։


Մարչին Բոսացկին իր հերթին ընդգծել է լեհական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին և խորացնելու համագործակցությունը երկկողմ, ինչպես նաև Հայաստան-ԵՄ ձևաչափերում։


Զրուցակիցները կարևորել են փոխգործակցության և երկխոսության շարունակականությունը։ ‎

Դիտումների քանակ4

Leave a comment