Գերմանական շքեղ ավտոմեքենաների արտադրող Porsche-ն, որը մտնում է Volkswagen Group-ի կազմի մեջ, ավարտել է Bugatti-ի և Rimac-ի իր բաժնեմասերի վաճառքի գործարքը։
Ընկերությունը վաճառել է Bugatti ապրանքանիշը վերահսկող ընկերության իր 45% բաժնեմասը, ինչպես նաև խորվաթական էլեկտրամոբիլների արտադրող Rimac-ում ունեցած 21% բաժնեմասը։ Գործարքի արժեքը կազմել է 1 միլիարդ եվրո։ Գնորդը ներդրողների կոնսորցիումն է՝ ամերիկյան HOF Capital հիմնադրամի գլխավորությամբ։
Reuters-ի տեղեկություններով՝ ակտիվների վաճառքը թույլ կտա Porsche-ին կենտրոնանալ իր հիմնական բիզնեսի վրա՝ հատկապես այն պայմաններում, երբ Չինաստանում ընկերության ավտոմեքենաների պահանջարկը նվազում է, իսկ էլեկտրամոբիլների զարգացման ռազմավարությունը չի արդարացրել սպասումները։ Ընկերության գնահատմամբ՝ ռազմավարության այս փոփոխության հետևանքով ծախսերը կազմել են շուրջ 4,7 միլիարդ եվրո։