https://arm.sputniknews.ru/20260910/hajastany-mtadir-e-gvortsarkel-arnvazn-3-arbanjak-pashinjan–106679046.html
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ. Փաշինյան
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ–ն նպատակ ունի ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին՝ հնարավորություն տալով հայ ինժեներներին և ընկերություններին ներդրում ունենալ… 10.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-10T17:23+0400
2026-09-10T17:23+0400
2026-09-10T17:23+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
տիեզերք
տիեզերակայան
արբանյակ
spacex
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0a/106676048_0:156:1501:1000_1920x0_80_0_0_3f807889c39d4062279dc144242c3480.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում կայացած Միջազգային տիեզերական գագաթնաժողովի ժամանակ:Նրա խոսքով` 2026-2031 թվականների Հայաստանի կառավարության ծրագիրն ազգային տիեզերական կարողությունների զարգացումը սահմանում է որպես առանձին ռազմավարական նպատակ։ Արբանյակներից երկուսը լինելու են Երկրի դիտարկման և մեկը՝ հեռահաղորդակցության համար։ Ըստ ՀՀ վարչապետի` միաժամանակ պետք է զարգացնել սեփական գետնային ենթակառուցվածքներ և ներքին կարողություններ արբանյակային կառավարման, տվյալների ընդունման, մշակման և վերլուծության համար։«Մենք նաև նախատեսում ենք ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց, որը կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանի ազգային կարիքները, այլև աջակցել միջազգային տիեզերական առաքելություններին և արբանյակային տվյալների ու ծառայությունների աճող պահանջարկին»,–ասել է Փաշինյանը «Տիեզերական ենթակառուցվածքների ապագայի տեսլականները» խորագրով պանելային քննարկման ժամանակ։Փաշինյանը հիշեցրել է, որ 2022 թվականին Հայաստանն արձակեց իր առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը, որը մշակվել էր եվրոպական տեխնոլոգիաներով և ուղեծիր էր դուրս բերվել SpaceX-ի կողմից։ Ընդամենը մեկ տարի անց տիեզերք արձակվեց HAYASAT-1-ը, որը հայ մասնագետների կողմից ամբողջությամբ հավաքված և փորձարկված առաջին հայկական արբանյակն է։Ըստ Փաշինյանի` Հայաստանը նպատակ ունի ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին՝ հնարավորություն տալով հայ ինժեներներին և ընկերություններին ներդրում ունենալ տիեզերական հետազոտությունների համար նախատեսված բարդ համակարգերի և սարքավորումների նախագծման, ճարտարագիտության և արտադրության մեջ։ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը նաև գիտակցում է տիեզերքի և արհեստական բանականության միջև աճող ընդհանրությունը։ Այս համատեքստում Հայաստանը մշակում է «Արհեստական բանականության գործարանների այգու» ավելի լայն ազգային հայեցակարգ, որը նպատակ ունի ստեղծել առաջադեմ հաշվարկների և արհեստական բանականության հնարավորությունների էկոհամակարգ՝ աջակցելու հետազոտություններին, նորարարություններին և տեխնոլոգիական զարգացմանը տարբեր ոլորտներում։Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայաստանում արդեն բացվել է NVIDIA-ի հետ համագործակցությամբ մշակված Firebird արհեստական բանականության գործարանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0a/106676048_34:0:1367:1000_1920x0_80_0_0_7fc19bde9bd6f22cc9623a021d3c4d2e.jpg.webp
նիկոլ փաշինյան, հայաստան, տիեզերք, տիեզերակայան, արբանյակ, spacex
նիկոլ փաշինյան, հայաստան, տիեզերք, տիեզերակայան, արբանյակ, spacex
ՀՀ–ն նպատակ ունի ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին՝ հնարավորություն տալով հայ ինժեներներին և ընկերություններին ներդրում ունենալ տիեզերական հետազոտությունների համար նախատեսված բարդ համակարգերի և սարքավորումների արտադրության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում կայացած Միջազգային տիեզերական գագաթնաժողովի ժամանակ:
Նրա խոսքով` 2026-2031 թվականների Հայաստանի կառավարության ծրագիրն ազգային տիեզերական կարողությունների զարգացումը սահմանում է որպես առանձին ռազմավարական նպատակ։ Արբանյակներից երկուսը լինելու են Երկրի դիտարկման և մեկը՝ հեռահաղորդակցության համար։ Ըստ ՀՀ վարչապետի` միաժամանակ պետք է զարգացնել սեփական գետնային ենթակառուցվածքներ և ներքին կարողություններ արբանյակային կառավարման, տվյալների ընդունման, մշակման և վերլուծության համար։
«Մենք նաև նախատեսում ենք ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց, որը կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանի ազգային կարիքները, այլև աջակցել միջազգային տիեզերական առաքելություններին և արբանյակային տվյալների ու ծառայությունների աճող պահանջարկին»,–ասել է Փաշինյանը «Տիեզերական ենթակառուցվածքների ապագայի տեսլականները» խորագրով պանելային քննարկման ժամանակ։
Փաշինյանը հիշեցրել է, որ 2022 թվականին Հայաստանն արձակեց իր առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը, որը մշակվել էր եվրոպական տեխնոլոգիաներով և ուղեծիր էր դուրս բերվել SpaceX-ի կողմից։ Ընդամենը մեկ տարի անց տիեզերք արձակվեց HAYASAT-1-ը, որը հայ մասնագետների կողմից ամբողջությամբ հավաքված և փորձարկված առաջին հայկական արբանյակն է։
Ըստ Փաշինյանի` Հայաստանը նպատակ ունի ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին՝ հնարավորություն տալով հայ ինժեներներին և ընկերություններին ներդրում ունենալ տիեզերական հետազոտությունների համար նախատեսված բարդ համակարգերի և սարքավորումների նախագծման, ճարտարագիտության և արտադրության մեջ։
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը նաև գիտակցում է տիեզերքի և արհեստական բանականության միջև աճող ընդհանրությունը։ Այս համատեքստում Հայաստանը մշակում է «Արհեստական բանականության գործարանների այգու» ավելի լայն ազգային հայեցակարգ, որը նպատակ ունի ստեղծել առաջադեմ հաշվարկների և արհեստական բանականության հնարավորությունների էկոհամակարգ՝ աջակցելու հետազոտություններին, նորարարություններին և տեխնոլոգիական զարգացմանը տարբեր ոլորտներում։
Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայաստանում արդեն բացվել է NVIDIA-ի հետ համագործակցությամբ մշակված Firebird արհեստական բանականության գործարանը։