https://arm.sputniknews.ru/20260910/mets-vnasner-en-hascvum-petbjujein-tvonvojany-tsarukjani-biznesi-chashkhatelu-masin-106677474.html
Մեծ վնասներ են հասցվում պետբյուջեին․ Տոնոյանը՝ Ծառուկյանի բիզնեսի չաշխատելու մասին
Մեծ վնասներ են հասցվում պետբյուջեին․ Տոնոյանը՝ Ծառուկյանի բիզնեսի չաշխատելու մասին
Sputnik Արմենիա
Տոնոյանի խոսքով՝ արդեն շուրջ 20 տոկոսով աճել է ցեմենտի գինը, ինչն անդրադառնալու է նաև մեր երկրում անշարժ գույքի արժեքի վրա։ 10.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-10T16:55+0400
2026-09-10T16:55+0400
2026-09-10T16:55+0400
իվետա տոնոյան
մուլտի գրուպ
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0a/106670592_0:67:1280:787_1920x0_80_0_0_daa0df00433451a89652499d123c54e5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. «Մուլտի կոնցեռնի» կազմում ընդգրկված ընկերությունների չաշխատելու հետևանքով մեծ վնասներ են հասցվում երկրի պետական բյուջեին։ Այսօր «Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի» ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։Նրա խոսքով՝ «Շանգրի Լա» խաղատունն, օրինակ, տարեկան շուրջ 5 միլիարդ դրամ հարկ է վճարում։ «Փարավոն» հյուրանոցային, ռեստորանային համալիրը, «Մուլտի Գրանդը» միլիոնավոր դոլարների շրջանառություն ունեն, ըստ այդմ էլ՝ մեծ հարկեր են վճարում։Ըստ նրա՝ մինչ օրս բոլոր ընկերությունները կապարակնքված են, բացառությամբ պետականացված «Արարատցեմենտ» և Երևանի Արարատ կոնյակի- գինու-օղու կոմբինատի և Երևանի քաղաքապետարանին հանձնված «Մուլտի Ուելնես»-ից։ Տոնոյանը շեշտեց, որ այս համատեքստում երկու վարույթներ են նախաձեռնված Երևանի քաղաքապետարանի և Կադաստրի կոմիտեի դեմ։Ինչ վերաբերում է «Արարատցեմենտ»-ին, Տոնոյանի խոսքով՝ արդեն իսկ 20 տոկոսով ցեմենտի գինը բարձրացել է, ինչն անդրադառնալու է նաև երկրում ընթացող շինարարական աշխատանքների, բնակարանների գների վրա։ Ըստ նրա՝ սա խոսում է ոչ արդյունավետ մենեջմենթի մասին։ Ինչ վերաբերում է կոմբինատին, Տոնոյանի տեղեկություններով՝ այնտեղ էլ զանգվածային կրճատումներ են։«Մուլտի կոնցեռնի» ընկերությունների չաշխատելու հետևանքով շուրջ 10 հազար մարդ շարունակում է հարկադիր պարապուրդում լինել՝ զրկված աշխատելու և ապրուստը վաստակելու հնարավորությունից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0a/106670592_72:0:1209:853_1920x0_80_0_0_739438989e05a0acb383d4fab1955ded.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իվետա տոնոյան, մուլտի գրուպ, գագիկ ծառուկյան
իվետա տոնոյան, մուլտի գրուպ, գագիկ ծառուկյան
Բաժանորդագրվել
Տոնոյանի խոսքով՝ արդեն շուրջ 20 տոկոսով աճել է ցեմենտի գինը, ինչն անդրադառնալու է նաև մեր երկրում անշարժ գույքի արժեքի վրա։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. «Մուլտի կոնցեռնի» կազմում ընդգրկված ընկերությունների չաշխատելու հետևանքով մեծ վնասներ են հասցվում երկրի պետական բյուջեին։ Այսօր «Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի» ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Եթե մեկ ընկերության օրինակով խոսենք՝ «Մուլտի տաբակը» վերջին 2 ամիսների ընթացքում շուրջ 4 միլիարդ դրամի վնաս է կրել։ Պարզագույն հաշվարկը ցույց է տալիս, թե որքան հարկեր և տուրքեր կարող էին այդ գումարից վճարվել պետական բյուջե․․․ Ցանկացած գնով ցանկալի տեսարաններին և պատկերներին ականատես լինելու, անձնական վրեժխնդրությունը գագաթնակետին հասցնելու ցանկությունը թերևս այնքան մեծ է այս իշխանության մոտ, որ իրենք այդ հանգամանքին էլ ուշադրություն չեն դարձնում, որ ահռելի մեծ վնասներ են հասցվում պետական բյուջեին նաև հարկերի հավաքագրման մասով»,- նշեց Տոնոյանը։
Նրա խոսքով՝ «Շանգրի Լա» խաղատունն, օրինակ, տարեկան շուրջ 5 միլիարդ դրամ հարկ է վճարում։ «Փարավոն» հյուրանոցային, ռեստորանային համալիրը, «Մուլտի Գրանդը» միլիոնավոր դոլարների շրջանառություն ունեն, ըստ այդմ էլ՝ մեծ հարկեր են վճարում։
Ըստ նրա՝ մինչ օրս բոլոր ընկերությունները կապարակնքված են, բացառությամբ պետականացված «Արարատցեմենտ» և Երևանի Արարատ կոնյակի- գինու-օղու կոմբինատի և Երևանի քաղաքապետարանին հանձնված «Մուլտի Ուելնես»-ից։ Տոնոյանը շեշտեց, որ այս համատեքստում երկու վարույթներ են նախաձեռնված Երևանի քաղաքապետարանի և Կադաստրի կոմիտեի դեմ։
Ինչ վերաբերում է «Արարատցեմենտ»-ին, Տոնոյանի խոսքով՝ արդեն իսկ 20 տոկոսով ցեմենտի գինը բարձրացել է, ինչն անդրադառնալու է նաև երկրում ընթացող շինարարական աշխատանքների, բնակարանների գների վրա։ Ըստ նրա՝ սա խոսում է ոչ արդյունավետ մենեջմենթի մասին։ Ինչ վերաբերում է կոմբինատին, Տոնոյանի տեղեկություններով՝ այնտեղ էլ զանգվածային կրճատումներ են։
«Մուլտի կոնցեռնի» ընկերությունների չաշխատելու հետևանքով շուրջ 10 հազար մարդ շարունակում է հարկադիր պարապուրդում լինել՝ զրկված աշխատելու և ապրուստը վաստակելու հնարավորությունից։