«Բաքվի բանտում Հայաստանի դեմ գործ է «կարվում»․ Տիգրան Աբրահամյանի ահազանգը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին պատգամավոր, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի ուղերձին՝ ընդգծելով, որ Ադրբեջանում հայ գերիների իրավունքների խախտումներին զուգահեռ պատրաստվում է ընդգրկուն մեղադրական հիմք ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Աբրահամյանի փոխանցմամբ՝ Իշխանյանը, վտանգելով իր ֆիզիկական անվտանգությունը, վեր է հանել խնդիրներ, որոնք անմիջական սպառնալիք են պարունակում Հայաստանի պետական անվտանգության համար։

«Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հերթական տագնապի ազդանշանն է ուղարկել, որով փոխանցել է, որ, բացի հայ գերիների իրավունքների ամբողջական խախտումներից, նաև ՀՀ-ի դեմ հսկայական գործ է «կարվում»:

Վտանգելով իր ֆիզիկական անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը:

Ադրբեջանը, ոտնակոխ անելով հայ պատանդների իրավունքները՝ ազատազրկումից մինչև դատական գործընթացում տեղ գտած ակնհայտ ապօրինություններ, Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են»,- նշել է Տիգրան Աբրահամյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment